Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալված՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել: Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

Ազատ է արձակվել նաև Վարդան Ղուկասյանի հետ ձերբակալված անձը։

Վարդան Ղուկասյանի թիմը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել