Հատուկջոկատայինները բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանին ու նրա թիկնապահին

«Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը»,- այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի թիմը։

«Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,-նշված է հայտարարության մեջ։

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ 2 անձ ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Նրանք տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի բաժանմունք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել