Կառավարությունը նոր որոշում կընդունի սոցիալապես խոցելի ընտանիքների համար

Սոցիալապես խոցելի ընտանիքների համար 1 խորանարդ մետր գազի գինը մնալու է 100 դրամ:

«Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, և 32 դրամը մենք հատուցում էինք: Հիմա այդ գինը դարձել է 156 դրամ 1 խորանարդ մետրի համար: Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք 56 դրամը նրանց փոխհատուցել»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել է պատրաստել կառավարության համապատասխան որոշում, որ սոցիալապես խոցելի ընտանիքների համար գազի գնի բարձրացում 300 խորանարդ մետրի համար տեղի չունենա և շարունակեն վճարել 100 դրամ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել