Վարչական դատավարությունում պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։
Ելնելով գործի առանձնահատկություններից` վարչական դատարանը կարող է սահմանել պատասխանն ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։
Պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Նշենք, որ հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից: