Երկու կողմերի մեղքով պարտավորությունը խախտելու հետևանքները

Եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը: Դատարանն իրավունք ունի նաև նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար:

Նշված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքերում, երբ պարտապանը, անկախ իր մեղքից, օրենքի կամ պայմանագրի ուժով պատասխանատվություն է կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել