Հանրային պաշտպանի աշխատանքը վերահսկելու նպատակով կստեղծվեն հատուկ մեխանիզմներ

«Պալատի առջև դրված լուրջ խնդիրներից մեկը հանրային պաշտանությունն է: Շատ կարևոր է ճիշտ ծրագրավորել այդ գրասենյակի աշխատանքը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ ՓՊ փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի հանրային պաշտպանությունը լինի բարձր մակարդակով. «Մեզ մոտ մտածելակերպն այսպես է. ինչը էժան է՝ դա որակով չէ: Փորձում ենք այդ բարդույթը վերացնել, որպեսզի անվճարունակ քաղաքացին անգամ մեկ վայրկյան չզգա, որ հաճելի չէ այդ գրասենյակում»:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ խնդիրները կարգավորելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում ներկայացրել է իր տեսակետը և տվել համապատասխան եզրակացություն. «Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրային պաշտպանի գրասենյակը նոր  տեխնիկայով համալերցինք, որպեսզի կարողանանք նոր փաստաբաններ ինտգերենք: Հանրային պաշտպանն այսօր ստանում է 245 հազար դրամ աշխատավարձ, ինչը մեր սոցիալ-տնտեսական պայմաներում բավական բարձր է և շատերը ուզում են աշխատել որպես հանրային պաշտպան»:

ՓՊ նախագահը վստահեցրեց, որ մշակվում են այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան գրասենյակը համալրել որակյալ մասնագետներով. «Մենք նպատակ ունենք, որ հանրային պաշտպանների գոնե 30 տոկոսը լինեն երիտասարդ փաստաբաններ, ովքեր իրենց ջանասիրությամբ կլինեն կառուցի դինամիկ ուժը: Այս տարի նախատեսվում է իրականացնել հանրային պաշտպանի մրցույցթ: Մոտ 50 հանրային պաշտպաններից 20-ը կփոխվեն նոր կադրերով»:

Հանրային պաշտպանի աշխատանքը վերահսկելու նպատակով կստեղծվեն հատուկ մեխանիզմներ. «Հատուկ անձինք կձայնագրեն դատական նիստը, կկազմեն արձանագրություն: Դա թույլ կտա հասկանալ՝ արդյո՞ք հանրային պաշտպանը պատշաճ իրավական օգնություն ցուցաբերում է իր վստահորդին, թե՞ ոչ»,- ասաց Արա Զոհրաբյանը: 

 Արև Ավագյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել