Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշումներ է ստորագրել՝ դպրոցի տնօրեններ նշանակելու մասին:
Մարգարիտ Քուշկյանը նշանակվել է Երևանի Արտեմ Միկոյանի անվան հ․166 հիմնական դպրոցի տնօրեն 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի հունվարի 29-ից մինչև 2030 թվականի հունվարի 29-ը ներառյալ:
Նաիրա Հայրապետյանը նշանակվել է Մովսես Գորգիսյանի անվան հ․158 հիմնական դպրոցի տնօրեն 2025 թվականի հունվարի 29-ից մինչև 2030 թվականի հունվարի 29-ը ներառյալ։ Մինչ այս նա նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Մարիաննա Ավագյանը նշանակվել է Երևանի հ.98 հիմնական դպրոցի տնօրեն նույն ժամկետով։ Մինչ այս նա նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Լուսանկարում՝ աջ կողմից՝ Մարիաննա Ավագյան, ձախից՝ Մարգարիտ Քուշկյան։