Բենզին է լցրել նախկին կնոջ վրա և փորձել հրկիզել

Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված ԼևոնՀ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:

Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ` 1960 թ. ծնված Օֆելյա Մ.-ի և վագոն-տնակի վրա բենզին է լցրել և հրկիզել:

Վագոն-տնակում է եղել նաև Օֆելյա Մ.-ի ներկայիս ամուսինը` 1942 թ. ծնված Ռոդոլֆ Բ.-ն: Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման է ենթարկվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեականօրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լևոն Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել