Ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով ՁՊՎ-ի խցերը լուսավորվում են մթնելու պահից մինչև լուսաբաց:
Ձերբակալվածների առավոտյան ստուգումն ու զուգարան դուրս բերելը (խցերում սանհանգույցների բացակայության դեպքում) կատարվում է հանձնող և ընդունող երկու վերակարգերի մասնակցությամբ, ՁՊՎ-ի ղեկավարության անմիջական հսկողությամբ: Խցերի առավոտյան և երեկոյան շրջագայության ընթացքում ստուգվում է ձերբակալվածների առկայությունը, կատարվում է խցերի խուզարկություն և իրերի զննություն, խցերի տեխնիկական վիճակի ստուգում, ինչպես նաև ձերբակալվածների դիմումների և բողոքների մասին հարցում:
Ձերբակալվածների կողմից խցերի, զբոսաբակի մաքրումը, ամանեղենի լվացումը կատարվում են ՁՊՎ-ի հերթապահի (օգնականի) հսկողությամբ: Ձերբակալվածներին արգելվում է ինքնասպասարկման հետ չկապված տնտեսական այլ աշխատանքների ներգրավելը: ՁՊՎ-ում խցերի դռները բացվում են ՁՊՎ-ի պետի (պետի տեղակալի) և հերթապահի (օգնականի) մասնակցությամբ: Մեծ տարողությամբ (20 և ավելի խցեր) ՁՊՎ-ներում խցերի բանալիները կարող են հանձնվել ՁՊՎ-ի հերթապահի օգնականին:
Արգելվում է բոլոր ծառայողներին միաժամանակ ներս մտնել խցեր, ինչպես նաև իրենց մոտ ունենալ խցերի բանալիներ: