Այսօր Կրոնի համաշխարհային օրն է

Ամեն տարի յուրաքանչյուր հունվար ամսվա երրորդ կիրակին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում տոնվում է որպես Կրոնի համաշխարհային օր (World Religion Day): Այս տոնի պատմությունը սկսվել է 1950 թվականից, երբ ԱՄՆ-ում բահայական հավատքի կառավարման ազգային մարմինը սահմանեց այս տոնը որպես աշխարհի բոլոր կրոնների համախմբման օր: Այն նաև նպատակ ունի հանրայնացնելու այն գաղափարը, որ կրոնը առաջին հերթին միավորում է աշխարհը, այլ ոչ թե տարաձայնությունների առիթ է հանդիսանում:

Մարդկային մշակույթների և քաղաքակրթությունների պատմությունների հիմքում ընկած է հենց կրոնի պատմությունը: Իսկ ընդհանուր հավատքի զգացումը, ինչպես պատմությունն է ցույց տալիս, մարդկանց միավորելու առաջատար գործոններից մեկն է: Այդ իսկ պատճառով աշխարհում լայն տարածում գտած այսօրվա տոնի հիմքում ընկած է այն գաղափարը, որ կրոնը պետք է պատճառ հանդիսանա միավորման համար: Սա ևս մի պատճառ է ուշադրություն դարձնելու կրոնի նշանակությանը ժամանակակից աշխարհում:

Լուսանկարները՝ Նվարդ Լոռյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել