Դատապարտյալի բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Դատապարտյալի բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դատապարտյալին բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնություն արդյունավետ ապահովելու նպատակով կազմակերպվում է բուժական ուղղիչ հիմնարկ:
Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ապահովում է դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կատարումը։
Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատասխանատվություն է կրում դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: