Ի՞նչ կարգով է անցկացվում փորձաքննությունը կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում

Հիվանդության պատճառով զինված ուժերից զորացրված, բայց կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշում չունեցող նախկին զինծառայողների ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապը կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից քննարկվում և հաստատվում է միայն ռազմաբժշկական փորձաքննության մարմինների եզրակացության հիման վրա: Զինվորական ծառայության ընթացքում ռազմաբժշկական փորձաքննության մարմինների կողմից զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի ճանաչված կամ հիվանդության պատճառով արձակուրդի կարիք ունեցած նախկին զինծառայողները, որոնց փաստաթղթերը չեն հաստատվել կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, զինկոմիսարիատը նրանց փաստաթղթերն ուղարկում է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով` հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառական կապը որոշելու համար:
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) զինվորական փաստաթուղթ (զինվորական գրքույկ, տեղեկանք զինկոմիսարիատից կամ զորամասից), որը հավաստում է նախկին զինծառայողի զինված ուժերում ծառայելու փաստը.
բ) փաստաթուղթ զինծառայության ընթացքում բուժվելու, հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելու մասին:
Ինչպես նաև հաշմանդամության պատճառական կապը վերանայելու համար զինծառայողների դիմումներին ընթացք է տրվում մեկամսյա ժամկետում:Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը վերջնական է և կարող է բողոքարկվել ըստ վերադասության կամ դատական կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել