Արդյո՞ք զինծառայողներն իրավունք ունեն բնակարան ձեռք բերելու համար ստանալ պետական ֆինանսական աջակցություն

Բնակարան ձեռք բերելու համար զինծառայողներին պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է համապատասխան ընթացակարգով:

Պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, ֆինանսական աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի ձևավորված շուկայական միջին արժեքից` հետևյալ հաշվարկով`
1) Երևան քաղաքում` թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով.
2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով.
3) Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում` համապատասխան մարզի քաղաքային կամ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանի մեկ քառակուսի մետրի` ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համապատասխան ստորաբաժանման հարցման հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել