Զինծառայողների նկատմամբ վերահսկողությունը իրականացնող մարմինները

Զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններն են`
1) զորամասերը.
2) ռազմաուսումնական հաստատությունները.
3) զինված ուժերի և այլ զորքերի զինվորական կառավարման մարմինների վարչությունները, առանձին բաժինները և ծառայությունները.
4) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը (այսուհետ` զորամաս):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զինծառայողների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

Հրամանատարը պարտավոր է`
1) իրականացնել զինծառայողների անհատական հաշվառում.
2) իրականացնել վերահսկողություն զինծառայողների վարքի, նրանց կողմից հասարակական կարգի, զինվորական կանոնագրքերով սահմանված ծառայողական հարաբերությունների կանոնների պահպանման և դատարանի կողմից նրանց վրա դրված պարտականությունները կատարելու նկատմամբ.
3) համագործակցել իրավասու պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ` զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործընթացն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելու համար:
Հրամանատարն իրավունք ունի անձամբ ստանձնելու կամ իր գրավոր հրամանով տեղակալներից մեկի վրա դնելու համապատասխան պարտականություններ` պահանջներն անշեղ և հստակ իրականացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել