Թափուր հաստիք՝ վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սփյուռքի հարցերով բաժնի գլխավոր մասնագետի (06-Գ25-31.3-Մ1-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սփյուռքի հարցերով բաժնի գլխավոր մասնագետի (06-Գ25-31.3-Մ1-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային տարբերակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Տերյան 89-ը հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 10:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 322816 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Հաշվետվությունների մշակում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀԽՔ/ԱԽԳ – «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
(էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258)

ՀԽԳ/ԱԽԳ_ Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012,
(§ 1.1, § 1.2, § 1.3, § 1.5, § 2.1, § 6.1, § 6.2)

‘«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 1-7)

06-Գ25-31-Ղ2-1/ 06-Գ25-29.2-Մ1-4 ‘«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 6-19)

06-Գ25-31 -Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգ
(էջեր՝ 6-15)

06-Գ25-31 ‘Կ. Դալլաքյան, «Հայ սփյուռքի պատմություն», 2004թ.
(էջեր՝ 136-142)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 23, 26, 34, 37, 42, 43)

ՀՀ Սահմանադրություն*
(Հոդվածներ 6, 7,13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88, 89, 90, 93,103, 150)

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք*
(Հոդվածներ՝ 6 , 9, 10, 11, 12, 17,18, 19, 20, 21, 22, 23, 24, 38)

ԱԲ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ
(Հոդվածներ 3,4,7-11,14,15, 18-21, 29)

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 20/01/2025 ներառյալ:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ [email protected] , հեռ. 010515670:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել