Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով երկրորդ դատական նիստը տեղի չի ունեցել ամբաստանյալի պաշտպանների բացակայության պատճառով:
«Նրանց մեքենան իբր վրաերթի էր ենթարկվել Երևան-Սևան ճանապարհին, ինչը տուժողի հարազատներին կասկածելի էր թվացել և դարձել լարվածության պատճառ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Թերթի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Վաղինակ Գևորգյանը նախ հրաժարվել է պարզաբանել` իրականում ավտովթար եղել է, թե` ոչ, այնուհետև ասել. «Ճանապարհով եկել եմ, առաջս կտրել են, խփել եմ պատին: Ես այդ վիճակում չէի կարող գնալ կակոյ նիբուձ դատական նիստի»:
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: