Չեկ է համարվում այն արժեթուղթը, որը պարունակում է չեկ տվողի` որևէ բանով չպայմանավորված գրավոր կարգադրությունը բանկին` չեկը տիրապետողին վճարել դրանում նշված գումարը:
Չեկով հաշվարկներ կատարելիս չեկով վճարող կարող է լինել միայն այն բանկը, որտեղ չեկ տվողն ունի միջոցներ, և որոնք նա իրավունք ունի տնօրինել չեկ ներկայացնելով:
Մինչև չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը չի թույլատրվում այն հետ կանչել:
Չեկ տալը չի մարում այն դրամական պարտավորությունը, ի կատարումն որի տրված է չեկը:
Վճարային շրջանառության մեջ չեկերը օգտագործելու կարգը և պայմանները կարգավորվում են օրենքով, իսկ դրանով չկարգավորված մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
Իրավաբան.net