ԱԱԾ-ին 36 միլիոն դրամ կհատկացվի

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում հավանության է արժանացել ԱԱԾ-ին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:

ԱԱԾ-ի պետի տեղակալ Արզուման Հարությունյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է 2013 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ-ում տեղակայված ՌԴ-ի սահմանապահ զորքերի համար ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների հետ կապված 36 միլիոն 191 հազար 681 դրամ ծախսերը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխհատուցելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել