Ձերբակալվածի կողմից սնունդ ընդունելուց հրաժարվելու դեպքում ՁՊՎ-ի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և դրա մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև ՁՊՎ-ի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմնին:
Ձերբակալվածի` սննդից հրաժարվելու պատճառները պարզելուց հետո ՁՊՎ-ի պետը միջոցներ է ձեռնարկում ձերբակալվածի օրինական պահանջները բավարարելու համար:
Սնունդն ընդունելուց հրաժարված ձերբակալվածը հսկողության է վերցվում բուժաշխատողի կողմից: Սնունդն ընդունելուց հրաժարվելու հետևանքով ձերբակալվածի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում, բժշկի գրավոր եզրակացությամբ և նրա մասնակցությամբ, բժշկական բնույթի համապատասխան միջոցներ են կիրառվում:
Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալվածին այլ վայրեր տեղափոխելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ: