Ի՞նչ կարգով է կազմակերպվում զինծառայողների առողջարանային բուժումը ՀՀ-ում

Զինծառայողները Հայաստանի Հանրապետությունում առողջարանային բուժման կարող են ուղեգրվել տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ, իրենց հերթական արձակուրդի ընթացքում:

Զինծառայողների առողջարանային բուժման անհրաժեշտության մասին եզրակացությունը տրվում է համապատասխան նախարարության կամ գերատեսչության բժշկական ծառայության համապատասխան բուժհաստատության (պոլիկլինիկայի) կողմից:

Առողջարանային բուժման ուղեգրերը զինծառայողներին հատկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համապատասխան բժշկական ծառայությունների կողմից: Առողջարանային բուժման իրավունք տվող հիմնական փաստաթուղթն առողջարանային բուժման ուղեգիրն է: Զինծառայողն առողջարանային բուժման ուղեգրի հետ միասին առողջարան է ներկայացնում նաև անձը հաստատող փաստաթուղթը և առողջարանային բուժման: Առողջարանային բուժման ուղեգրերը զինծառայողներին հատկացվում են անվճար: Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության` այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել