Ի՞նչ կարգով է կազմվում ՁՊՎ-ի օրվա կարգացուցակը

ՁՊՎ-ում սահմանվում է օրվա կարգացուցակ՝ հաշվի առնելով տարվա եղանակը, տեղի կլիմայական պայմանները և այլ կոնկրետ հանգամանքներ: Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբոսանքի, ավարտակոչի համար տրամադրված ժամանակը: Ձերբակալվածների համար օրվա կարգացուցակով նախատեսվում է ութժամյա անընդմեջ քուն:

Նմուշային օրինակին համապատասխան՝ մշակված օրվա կարգացուցակը հաստատվում է ոստիկանության տարածքային բաժնի պետի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետի) կողմից, հայտարարվում ՁՊՎ-ի անձնակազմին և փակցվում խցերում: ՁՊՎ-ի վարչակազմի աշխատանքը կազմակերպվում է շուրջօրյա, պետի կողմից հաստատված հերթապահության գրաֆիկին համապատասխան:

Ոստիկանության տարածքային բաժնի պետի (ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում` ՁՊՎ-ի պետի) կողմից հաստատվում է նաև ձերբակալվածների կողմից օրվա կարգացուցակի կատարումն ապահովող հրամանների և ազդակոչերի համակարգ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել