Անձը, ով անհիմն ստացել կամ խնայել է գույք, պարտավոր է տուժողին հատուցել կամ վերադարձնել այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ այդ գույքից` սկսած այն օրվանից, երբ իմացել է կամ պետք է իմանար հարստացման անհիմն լինելու մասին:
Անհիմն դրամական հարստացման գումարի վրա ենթակա են հավելագրման ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ ձեռք բերողն իմացել է կամ պետք է իմանար դրամական միջոցների ստացման կամ խնայման անհիմն լինելու մասին: