Հունվարի 14-ից Եգիպտոսում սկսվել է երկօրյա հանրաքվեն, որի ընթացքում եգիպտացիները քվեարկում են նոր Սահմանադրության ընդունման համար: Այն կփոխարինի նախագահ Մոհամմեդ Մորսիի օրոք ընդունված Սահմանադրությունը:
Այս մասին հայտնում է jurist.com կայքը:
Նոր Սահամանադրության աջակիցները հանրաքվեն համարում են ժողովրդավարական մեծ առաջխաղացում: Մինչդեռ քննադատները պնդում են, որ առաջարկվող Սահմանադրության ընդունումը առավել շահավետ է ռազմական ուժերին, այլ ոչ թե ժողովրդին: Այն կգործի ի վնաս ժողովրդի:
Եգիպտական ժողովը նոր Սահմանդրության վերջնական նախագիծը հաստատել էր դեկտեմբեր ամսին: Թեպետ նախնական որոշմամբ հանրաքվեն պետք է տեղի ունենար դեկտեմբերին, սակայն հետաձգվեց մինչև հունվար, որպեսզի ժողովն ավարտին հասցնի փաստաթղթի փոփոխությունները:
Լուսանկարը՝ liberato.org-ի