Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և ընկել ձորակը

Դեկտեմբերի 31-ին, ժամը 02:47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և ընկել ձորակը (մոտ 5 մետր):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա. Հ-ն (ծնված 2021 թ․), Ա․ Հ․-ն (ծնված 1964 թ․), Շ․ Ն․-ն (ծնված 1992 թ․), Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2021 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարներն ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել