Շանթ Հարունթյունյանը շնորհակալություն է հայտնում Դատապարտյալների հիվանդանոցի պետին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է .

«Հայրս` Շանթ Հարունթյունյանը, ուզում է շնորհակալություն հայտնել Դատապարտյալների հիվանդանոցի պետ` Աշոտ Խաչատրյանից լավ վերաբերմունքի համար: Նաև շնորհակալ է ամբողջ անձնակազմից մասնավորրապես` Դավիթ Հովհաննեսյանից, բոլոր դատապարտյալներից` Գառնիկից և մնացածից լավ և ջերմ ընդունելության համար:
Շանթ Հարությունյանը ողջունում է բոլոր հակաիշխանական քայլերը:

Ասում է կապ չունի Ռոբերտ Քոչարյանը կլինի, թե` ուրիշները: Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, և ունենք պայքարելու իրավունք: Ասում է իմ համար կարևոր է Եվրոմիության և Մաքսային միության հարցերը, բայց իմ համար ավելի կարևոր է մարդկային գաղափարները: Մարդիկ փչացած են և  չեն կարողանում տարբերել բարին և չարը: Նրանց համար ազնիվը և ոչ ազնիվը նույն արժեքներն են:Պետք է կարողանան իրենք իրենց փոխել,իսկ փոխվելու դեպքում ընտրություն կատարելը կլինի հեշտ և կլինի ճիշտ: Կրկին պնդում է, որ 3000-5000 վճռական, անվախ տղամարդ դուրս գա փողոց և պայքարի, ներկա մեր իշխանութունը թղթե տնակի պես կքանդվի: Բարևներ է փոխանցում բոլորին:

Հ.Գ. Ես հորս հետ խոսելուց հասկանում եմ,որ ինքը սպասում է բոլոր արժանապատիվ և ազնիվ քաղաքացիներին»:

Լուսանկարը` armtimes.com-ի 

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել