Նիկոլ Փաշինյանի քովիդ թեստի պատասխանը «վերջապես վերջնականապես բացասական է», գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուս, քովիդի դրական թեստի պատճառով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշումը կկայացնի օրվա ընթացքում։ Նա ԵԱՏՄ նիստին մասնակցել և նախագահել է հեռավար ձևաչափով։