Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ի իրենց աղբյուրները։
Ըստ այդ նույն տեղեկությունների, 2013թ.-ի դեկտեմբերի վերջին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով խիստ նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին (այն զորամասում, որտեղ ծառայել է Վանիչկա Հովակիմյանը), հրամանատարի տեղակալներին։ Նույն այդ հրամանով մեկ աստիճանով իջեցվել են զորամասի գումարտակի հրաձգային հրամանատարի եւ հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնները։
«Այնինչ հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր հարցին ի պատասխան հավաստիացրել էր, որ սույն գործով անպայման լինելու են պաշտոնանկություններ, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը բավարարվել է միայն խիստ նկատողություն հայտարարելով»,- գրում է թերթը։
Շարունակությունը կարդացեք օրաթերթի այսօրվա համարում: