Նիդերլանդներում մտադիր են բանտարկյալներին պարտադրել վճարել բանտում գտնվելու համար

Օրական 16 եվրո: Նիդերլանդների Արդարադատության նախարարությունն առաջարկում է այսպիսի այսպիսի վճար սահմանել և գանձել իրենց պատիժը կրող ազատազրկվածներից  բանտում գտնվելու համար։ Անգործունակ և անչափահաս հանցագործների համար վճարելու են նրանց ծնողները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Նախարարությունում կարծում են, որ դատապարտյալների կողմից պետությանը վճարված առավելագույն գումարը չպետքէ գերազանցի երկու տարվա համար վճարվելիք գումարի սահմանված նորմը, այսինքն 11.5 հազար եվրոյից քիչ ավելի։ Սակայն նախարարությունը սրանով չի սահմանափակվում, և արդեն իսկ խորհրդարան ուղարկված օրենքի նախագծում առաջարկում է օրինախախտներից գումար գանձել նաև նրանց կատարած հանցագործությունների հետաքննության և դատական ծախսերի համար։ «Սա բավականին տարածված պրակտիկա է, որը կիրառվում է եվրոպական երկրներից շատերում»,- նշվում է հայտարարության մեջ։

Նախարարությունն ակնկալում է, որ այդ միջոցառումները հնարավորություն կընձեռեն լրացուցիչ 65 մլն եվրո ներգրավել։ Այդ գումարը կարելի է օգտագործել քրեակատարողական համակարգի զարգացման և հանցագործությունների կանխարգելման միջոցների բարելավման համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել