Միջոցառում՝ նվիրված մեդիտացիայի համաշխարհային օրվան

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր հյուրընկալել ենք Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն Նիլակշի Սահա Սինհային, ով մասնակցել է Միջազգային ազգերի կազմակերպության կողմից հռչակված մեդիտացիայի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։

Ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը ողջունել է դեսպանին, դեսպանատան ներկայացուցիչներին, յոգայի մասնագետներին, ուսանողներին և հանդիպման մյուս մասնակիցներին։ «Յոգան, որպես Հնդկաստանում հազարամյակների պատմություն ունեցող մշակույթ, իր հետևորդներն ունի ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Յոգան մարմնի, մտքի և հոգու ներդաշնակության ամբողջությունն է, ինչի կարևորությունն անհրաժեշտ է փոխանցել հանրության լայն շրջանակներին։ Այս համատեքստում կարևոր է նաև յոգայի ներդրումը մեր բուհում գործող «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա/կինեզիոլոգիա» կրթական ծրագրում՝ որպես առողջ ապրելակերպի բաղադրիչ։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը Հնդկաստանի դեսպանատան հետ տալու է իր դրական արդյունքը»,– ասել է Տիգրան Սիմոնյանը։

Տիկին Սինհան, շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և խոսել յոգայի նշանակության մասին։ Դեսպանը նաև չի բացառել, որ դեսպանատան և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև ձևավորվի փաստաթուղթ՝ հետագա համագործակցության վերաբերյալ։

Միջոցառման ավարտին յոգայի վարպետները հանդես են եկել ցուցադրական ելույթներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել