Լուկաշենկոն դիմել է ԿԸՀ՝ ընտրություններում կրկին առաջադրվելու համար

Ես ի՞նչ իմանամ՝ Աղվան Հովսեփյանն ով աԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթեր՝ առաջիկա ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար, հայտնում է ԲելՏԱ գործակալությունը:

Դեկտեմբերի 7-21-ը ներառյալ Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված անձը պետք է ԿԸՀ ներկայացնի նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 1-25-ը։

Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։

Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է. նա ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել