Մարոկկոյի պառլամենտի արդարադատության և մարդու իրավունքների հանձնաժողովը հանդես է եկել քրեական օրենսգրքի 475-րդ հոդվածի փոփոխելու առաջարկությամբ:
Ներկայումս հիշյալ հոդվածը թույլատրում է բռնաբարություն կատարած անձանց խուսափել պատասխանատվությունից, եթե ամուսնանան իրենց զոհի հետ: Այս օրենքը գործում է Մարոկկոյում և Հնդկաստանում, որտեղ բռնաբարությունը ամոթալի է համարվում աղջկա ընտանիքի համար: Այս մասին հայտնում է jurist.org-ը:
Փոփոխության մասին կատարված հայտարարությունը հաջորդում է մեկ տարի առաջ կատարված Մարոկկոյի կառավարության խոստումին՝ փոփոխելու վիճահարույց օրենքը: Մինչ այդ, մեկ տարի առաջ 16 ամյա Ամինա ալ-Ֆիլալին ինքնասպան էր եղել այն բանից հետո, երբ նրան ստիպել էին ամուսնանալ իրեն բռնաբարած մարդու հետ: Դեպքից հետո ակտիվիստները բողոքի ակցիա կազմակերպեցին՝ պահանջելով բարեփոխել 475-րդ հոդվածը:
2011 թվականի հուլիսին Մարոկկոյում քվեարկության արդյունքում ճնշող մեծամասնությունը հաստատեց Սահմանադրության վերանայված տարբերակը: Սահամանադրական վերանայումները խաղաղ ցույցերի արդյունք էր՝ կազմակերպված ժողովրդավարական բարեփոխումների համար: