ԱՄՆ-ում 15-ամյա աղջիկը սպանել է համադասարանցուն և ուսուցչին, այնուհետև՝ ինքնասպան եղել

Երկուշաբթի օրը 15-ամյա աղջիկը կրակ է բացել ԱՄՆ Վիսկոնսինի դպրոցի դասասենյակում՝ մահացու վիրավորելով համադասարանցուն և ուսուցչին։

Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

Վիրավորվելով է ևս վեց հոգի։

Հրաձգության ժամանակ վիրավորված երկու աշակերտի կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ են հասցվել, մամուլի ասուլիսում հայտնել է Մեդիսոնի ոստիկանապետ Շոն Բարնսը։

Հրաձգության հեղինակը Նատալի Ռապնոուն էր, ով հայտնի էր նաև Սամանտա անվանմբ, ասել է Բարնսը:

Նման ոճրագործություն իրականացնելուց հետո՝ դեռահասը ինքնասպանություն է գործել։

Դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Ոստիկանությունից հայտնել են, որ աղջկա ընտանիքը համագործակցում է հետաքննությունն իրականացնող մարմինների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել