Ռուսաստանում ճանապարհային երթևեկությունը վերահսկող նոր համակարգ կստեղծվի

Մոսկվայի իշխանությունները ձեռք կբերեն նոր սերնդի լուսանկարահանող և տեսանկարահանող համակարգեր, որոնց միջոցով տեսանելի կլինեն անգամ շատ ցեխոտված և գրեթե անտեսանելի համարանիշերը՝ ելնելով դրանց ռելիեֆի պատկերից։

Այս մասին գրում է «Известия» կայքը:

Վիճակագրության համաձայն՝ մայրաքաղաքի տեսախցիկները ֆիքսում են ինչպես ռուսական ավտոմեքենաների, այնպես էլ արտասահմանյան պետություններից եկած վարորդների կատարած խախտումների 48 տոկոսը։ Նոր համակարգը հնարավորություն է ընձեռում ճանաչել ավելի քան 280 տեսակի համարանիշեր, ներառյալ ՌԴ բոլոր շրջանների, ԱՊՀ և Մերձբալթյան բոլոր երկրների, Արևմտյան Եվրոպայի 20 պետությունների, Լատինական Ամերիկայի հինգ պետությունների ինչպես նաև ԱՄՆ պետհամարանիշերը։

Նոր սերնդի տեսախցիկները կկարողանան համարները տարբերակել մինչև 40 մետր հեռավորությունից: Սարքը կարող է խախտումը հայտնաբերել 4-րդ և 5-րդ երթևեկության շարք ունեցող ճանապարհներին։

2014թ.-ին Մոսկվայի իշխանությունները նախատեսում են համակարգի ներդրման համար ծախսել մոտ 90 միլիոն ռուբլի՝ գնելով 44 նոր սարք:

Նշենք, որ ներկայումս այլ պետությունների գրանցում ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ոչ մի տուգանք չեն վճարում։ Ռուսաստանի ճանապարհային ոստիկանությունը նշում է, որ ճանապարհներին տեսախցիկների թվի ավելացման արդյունքում Ռուսաստանում աճել է նաև արտասահմանյան համարանիշերով ավտոմեքենաների քանակը (հիմնականում Մերձբալթյան համարանիշերի)։

Նախկինում հաղորդվել էր, որ 2013թ.-ի գարնանը, Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը նոր օրինագիծ է պատրաստում, որի համաձայն արտասահմանցի օրինախախտներից տուգանք է գանձվելու սահմանը հատելիս։ Տուգանքը վճարել հրաժարվողների մուտքը Ռուսասատան կարգելվի։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել համապատասխան տվյալների բազա, որի մեջ կմուտքագրվեն երկրի ճանապարհներով երթևեկող բոլոր մեքենաների տվյալները, ինչի արդյունքում էլ տեսախցիկներըկկարողանան տուգանքներ նշանակել։ Խախտումների և տուգանքների չափի մասին տեղեկությունները կուղարկվեն մաքսատուն, որտեղ կատարողներին կառաջարկենվճարել տուգանքը։

Հ.Գ. Իրավաբան.net-ի միջազգային լրահոսի նյութերի լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել