Նոյեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող խանութից մի կնոջ դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար, բջջային հեռախոս և տան բանալիներ:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հունվարiի 10-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ն և խոստովանել հանցանքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ Լիլիթ Խ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: