Ավարտվեց «կարմիր գծերի թանկացման դեմ» դիմումի քննությունը Վարչական դատարանում. գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին Datalex կայքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
«Շնորհակալություն «Մայր Հայաստան» խմբակցությանը համատեղ գաղափարի իրականացման և բոլոր դատական նիստերին խմբակցության առնվազն մեծ մասի կազմով ներկա գտնվելու համար:
Ողջ դատաքննոության ընթացքում հիմնավորել ու ապացուցել ենք, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի. ընդ որում` իրավական տեսանկյունից սա իրականացել եմ Ես, քաղաքական տեսանկյունից` «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Ընդ որում` Երևանի քաղաքապետարանի կողմից հակառակն այդպես էլ չապացուցվեց դատավարության թե´ գրավոր փուլում, թե´ բանավոր. Իմ կողմից ներկակացված հարցերին որևէ հիմնավոր ու մասնագիտական պատասխան ևս չստացա.
Ըստ էության քաղսքապետի\ավագանու ներկայացուցչի կողմից ներկայացվում էին լոկ պնդումներ, որ դատարանը սույն գործը չպիտի քննի, ինչը Մեզ համար անընդունելի է, քանի որ դատական պաշտպանության հենց այս ինստիտուտն է ուղղված քաղաքացու` արդյունավետ պաշտպանության սահմանադրական կառուցակարգի երաշխավորմանը:
Միակամ ենք, որ իրավունքի գերակայությունը պիտի հաստատվի:
Շնորհակալություն»,-նշել է նա։