Դատարանն Անդրանիկ Փիլոյանի քրեական գործից նոր վարույթ անջատելու մասին որոշում կայացրեց

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը որոշեց մեղադրյալ Գագիկ Պողոսյանի, Գոռ Համբարձումյանի, Թաթուլ Գևորգյանի և Միհրդատ Մաթևոսյանի մասով այս քրեական գործից անջատել նոր վարույթ, իսկ քրեական գործով լրացուցիչ դատալսումները համարվեցին ավարտված։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել