Տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Հանրապետության հրապարակում՝ տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն։

Հրավառությունը իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն այսօր՝ Հանրապետության հրապարակում հրավառություն իրականացնելու համար։

Բացի այդ նշված միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կպահպանեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կիրականացնեն հերթապահություն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել