Վրաստանում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների մասնակիցների կողմից դեմքը տարբեր միջոցներով ծածկել

Վրաստանում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների մասնակիցների կողմից դեմքը տարբեր միջոցներով ծածկել։ Ինչպես փոխացնում է Վրաստանի առաջին ալիքը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Սա շատ կարևոր օրենք է, որը կօգնի կանխարգելել բռնությունները հավաքների ժամանակ։ Այս օրենքները գործում են ԵՄ անդամ շատ երկրներում, և բռնության կանխարգելման համար կարևոր է նման օրենքի ընդունումը նաև մեր երկրում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել