Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո լքել է նախագահի պաշտոնը և Սիրիան։ Տվել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու հանձնարարականներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին։ Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Սիրիայում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Սիրիայում ռուսական բազաներում գտնվող զինվորականները ներկայումս գտնվում են բարձր պատրաստության վիճակում, նրանց անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան, հավելել են երկրի ԱԳՆ-ից։