Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարից․ Reuters

Սիրիական աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարից։

Ըստ տեղեկությունների՝ դա կարող էր տեղի ունենալ Դամասկոսի օդանավակայանից Ասադի ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո։ Flightradar24-ը ֆիքսել է, որ ինքնաթիռը անսպասելիորեն անհետացել է ռադարներից, իսկ զրուցակիցներից մեկն ենթադրել է, որ այն կարող էին խոցել։

Թռիչքի ժամանակ ինքնաթիռն անսպասելիորեն շրջվել է մյուս ուղղությամբ, ապա անհետացել ռադարներից․ «Այն անհետացել է ռադարներից, հնարավոր է, որ տրանսպոնդերն անջատված է եղել, բայց կարծում եմ, որ ավելի հավանական է, որ ինքնաթիռը խոցվել է»,-մեջբերում է գործակալությունը՝ աղբյուրի խոսքերը։

Ավելի վաղ Սիրիայի վարչապետն ասել էր, որ տեղեկություն չունի Ասադի գտնվելու վայրի մասին՝ հավելելով, որ վերջին անգամ նրանք շփվել են երեկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել