Որքա՞ն է արժեցել Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը

Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի բազմաշերտ մշակման համար միջազգային GMP ընկերության հետ կնքվել է 850 հազար եվրոյի պայմանագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը`նշելով, որ հատակագծի մշակման գործընթացին մասնակցել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որին փոխանցվել է մոտ 200 միլիոն դրամ:

«Այս պահին էլ քաղաքի հետ կապված այլ աշխատանքների մասով կան կնքված պայմանագրեր, որոնց գումարները դեռ չեն փոխանցվել»,- ասաց Սիմոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել