«Սա ծանրացնում է պետության բեռը»․ փաստաբանը՝ հարկման ընդհանուր համակարգի մասին

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ փաստաբանները որոշակի անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելով՝ թեթևացնում էին պետության բեռը։

«Հիմա փաստաբանները զրկվելու են այդ անվճար ծառայությունները մատուցելու հնարավորություններից, որովհետև նույնսկ անվճար ծառայություն մատուցելու պարագայում ավելացված արժեքի հարկ վճարելու պարտականություն են ունենալու։ Փաստաբանները չեն կարող դա իրենց գրպանից վճարել, որովհետև նրանք տվյալ գործից հոնորար չեն վերցրել։ Խնդիր է լինելու, որպեսզի պետությունը հանրային պաշտպանի գրասենյալի ֆինանսական միջոցները պատիկներով ավելացնի։ Սա ծանրացնում է պետության բեռը, նաև ծանրացնում է այն քաղաքացիների բեռը, ովքեր այսօր կամ վաղը ունենալու են դատարան դիմելու խնդիր»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել