Կալիֆորնիայում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) 18:44:19 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«ԱՄՆ Ազգային եղանակային ծառայության ցունամիների նախազգուշացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնի կողմից ցունամիի նախազգուշացում է տրվել Կալիֆոռնիայի և Օրեգոնի շրջանների համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել