ՀԷՑ-ը օպերատիվ աշխատում է վթարի հետևանքների վերացման ուղղությամբ

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն օպերատիվ աշխատում է վթարի հետևանքների վերացման ուղղությամբ և անում հնարավորը առավելագույն սեղմ ժամետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Հայցում են բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել