Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։