«Ասացին՝ պատրաստվեք, գյուղը տեղահանվում է»․ ի՞նչ խնդիրներ ունի բռնի տեղահանված Լիդա Դանիելյանը

Լիդա Դանիելյանը բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետության Դրմբոն գյուղից։ Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կողքի գյուղերից բոլը փախել, եկել էին իրենց գյուղ։ 

«Մեզ էլ ասացին՝ պատրաստվեք, որ գյուղը տեղահանվում է։ Մենք էլ ամբողջ գիշեր մնացինք գյուղապետարանի կողքը։ Սեպտեմբերի 20-ին մեքենայով տեղափոխեցին Ստեփանակերտ։ Ես իմ բարեկամի տանը մնացի, ժողովուրդը օդանավակայանում էր մնացել։ Ամբողջ տարածքում մարդ կար՝ պառկած, նստած։ Հետո զանգեցին և ասացին, որ մեքենաները տանում են Հայաստան։ Սեպտեմբերի 25-ին եկել ենք»,-ասաց նա։

Տիկին Լիդան այժմ բնակվում է Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր գյուղում, վարձով։ Սակայն պետք է տեղափոխվեն։ Տան տերը ժամանակ է տվել, որ դուրս գան։ 

«Խնդիրներ շատ կան, չգիտեմ՝ որտեղից սկսեմ։ Տան հարցը խնդիր է, փողի հարցը խնդիր է, վարձ պետք է տանք։ Երկու թոռ ունեմ, աղջիկս մահացել է, ես եմ խնամակալը, մեզ մոտ են ապրում»,-ասաց նա։

————————

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել