Աշոտ Ահարոնյանն ու Ձմեռ պապը գաղտնիք ունեն

«Ամեն Նոր տարի իր գեղեցիկ հուշն ունի և այսպես շուրջ 4 տասնյակ տարի»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Վերջինս ամանորյա որևէ վառ հուշ թեև հիշել չկարողացավ, բայց այնուամենայնիվ նշեց ավանդույթ, որը յուրաքանչյուր Ամանոր պահպանում են. «Պապենական ավանդույթ է՝ միշտ Ամանորը նշում ենք մեծ ընտանիքով, որ երեք եղբայրների ընտանիքներն են՝ մեծերի գլխավորությամբ ու պարտադիր հայրական հարկի տակ»:

Թե ի՞նչ է այս տարի Ձմեռ պապիկից ուզում Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում չանկեղծացավ. «Դա իմ ու Ձմեռ պապի գաղտնիքն է»:

 

Լուսանկարը` Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել