Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժամանակավոր Նախագահ Ադլի Մանսուրին՝ Մանսուրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել