Պարգևատրվել են նախագահի հրամանագրով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սուսաննա Ստյոպայի Հակոբյանին, Արծրունի Երջանիկի Թորոսյանին և Արմինե Արմենի Գևորգյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ստորագրված հրամանագրում մասնավորապես ասվում է.

  • «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչության պետ Սուսաննա Ստյոպայի Հակոբյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
  • Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության 1-ին բաժնի պետ Արծրունի Երջանիկի Թորոսյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
  • Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմինե Արմենի Գևորգյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել