Վահան Հովհաննիսյանը նոր պաշտոն է ստացել. լրացված

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, Վահան Հովհաննիսյանը նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Վահան Հովհաննիսյանին  նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասվում է հրամանագրում:

Ըստ ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքի` դեռ որոշում չկա, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խորհրդարանում։

 

Լուսանկարը`arfd.info

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել